Գալեյան․ Եթե ՊՆ-ում 10 հայ գեներալ կա, պետք է դնեն վկայականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողներին բռնության դեպքից 5 ամիս անցել է, նույնականացրել ենք ոստիկաններին, փաստերը կան, լուսանկարները կան, երևում է, թե ինչ բիրտ ուժ են կիրառել ծնողների նկատմամբ, ինչպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, բայց մինչ օրս որևէ կարմիր բերետավոր շանը մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ նկատելով, որ երեկվա ողբերգական դեպքից 6 ժամ անց արդեն ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներկայացնում էր, որ գրեթե ամբողջությամբ բացահայտվել է դեպքը։
«Ուզում եմ հասկանալ, թե երեկվա դեպքը ո՞նց են բացահայտել, իսկ այս դեպքից 5 ամիս է անցել, դեռ ոչինչ չեն բացահայտել։ Սա խոսում է այն մասին, որ երեկվա դեպքի և սեպտեմբերյան պատերազմի հետ կապված կոնկրետ Քննչական կոմիտեի մեղավորություն է, իրենք էլ թուրքական գործողություններ են կատարում։ Սրանք տղա չեն, ու տղա սպանելուց հաճույք են ստանում»,-ասաց նա։
Գարիկ Գալեյանի խոսքով, անհնար էր, որ երեկվա ողբերգությունից մի քանի ժամ անց արդեն բացահայտեին ամեն ինչ. «Արգիշտի Քյարամյանը որպես ՔԿ ղեկավար դեպքի վայրում եղե՞լ է։ Բա 5 հազար տղա են սպանել դավաճանության պատճառով։ Սրանք այս ամենը դիտավորյալ են անում, որ բանակը քանդեն, իսկ եթե բանակը քանդվեց, պետությունը քանդվելու է։ Ինձ համար բոլորը պատասխանատու են՝ նախկին ու ներկա։ 2018-ին այն պատգամավորները, որ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ, իրենք էլ են մեղավոր 5 հազար տղաների և մնացած տղաների մահվան մեջ։ Սա ի՞նչ վիճակ է, նախկին իշխանությունները լափել են, բոլորս էլ դա գիտենք, բայց գոնե դավաճան չեն եղել։ Բայց եթե ընտրել են 2018-ին, իրենք էլ են դավաճաններ։ Այս իշխանության դեմ գնալը դժվար է, քանի որ թուրքական ոստիկաններով պաշտպանվում են, բայց ծնողներով գնալու ենք այն մարդկանց տները, որոնք 2018-ին ընտրել են Նիկոլին։ Սերժ Սարգսյանին էր մերժում ժողովուրդը, Բա դուք չէիք մտածո՞ւմ, այ տականքներ, թե էս ինչ ենք անում, ուր ենք գնում։ Ինչու այսպես սխալ ապրեցիք, վերջում էլ Նիկոլի հետ կոալիցիա կազմեցիք, պաշտոններ վերցրեցիք։ Այսօր էլ եկել եք դուրս, գոռում եք։ Ցանկացած ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ ՀՅԴ-ական պատգամավոր ի՞նչ պատասխան է տալու ինչ, ինչի՞ համար են Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ
5 ամսում ոչինչ չեն արել, փոխարենը այնպես են անում, որ մեր դեմ գործերը արագացված դատարանում հայտնվի և մի սրիկա դատավոր փորձի վարչական պատասխանատվության ենթարկել ծնողներին, իրենք էլ ասեն՝ տեսաք, ոստիկանի օրինական պահանջին չեն ենթարկվել»,-ասաց Գալեյանը։
Նա հայտարարեց, որ իր համար Հայաստանում ընդդիմություն չկա, բոլորը նույն դավաճաններ են. «Եթե ՔԿ-ում հայ տղամարդ կա, եթե ՊՆ-ում 10 հայ գեներալ կա, որ հասկանում են զինվորականի պատիվը, արժանապատվությունը, պետք է դնեն իրենց վկայականները, դուրս գան համակարգից, չվախենան, որ իրենց վրա քրեական գործեր են կարելու»,-ասաց զոհվածի հայրը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.