Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՊԵՏՔ ԷՐ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ՝ ՏԱԼՈՎ ՀՍՏԱԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու դեպքին, գրում է.
«Դեպքից 2 օր անց ունենք պաշտոնական մակարդակով հնչեցված իրարամերժ տեսակետներ և որպես հաստատված փաստ հնչեցվող կարծիքներ, գումարած ամբողջությամբ գլխատված 2-րդ բանակային կորպուս: Ինչ կարվեր, եթե ձևականությունն ու պոպուլիզմը ստորադասվեր օրենքին.
. Նախ պետք է անցկացվեր ծառայողական քննություն և պարզվեր կոնկրետ անձանց մեղավորությունը: Պետք է կասեցվեր առերևույթ մեղսակցություն ունեցող պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարումը մինչև նախաձեռնված քրեական վարույթի և/կամ ծառայողական քննության արդյունքներով ի հայտ եկած փաստերի հաստատումը:
․ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը կարգավորում է հրդեհային անվտանգության, դրա համար պատասխանատու զինվորականների վարքագծի կանոնները և ոչ միայն: Այսինքն առկա է բավարար իրավական հիմք, պարզելու համար պատասխանատուների շրջանակը:
. Քրեական վարույթի շրջանակներում, եթե չլիներ հպատակված իրավական համակարգ, պետք է պարզվեր թե ինչու ՊՆ-ն ունենալով բավարար միջոց և հնարավորություն, չի ապահովել զորանոցային պատշաճ պայմաններ: Պետք էր պատասխանատու պաշտոնատար անձին` ՊՆ նախարարին ներգրավել քրեական վարույթում տալով հստակ կարգավիճակ: Զորանոցի ընդունման հարցում մեղավորություն ունի նաև ԳՇ պետը, ում գործողությունների պատշաճությունը ևս պետք է դառնա քննության առարկա:
Արդյունքում ունենք աշխատանքից ազատված մի շարք զինվորականներ, որոնց պատասխանատվությունն ու մեղսակցությունը մնում է չպարզված, սակայն որպես քավության նոխազ ու միայն ու միայն գլխավոր մեղավորի կաշին փրկելու համար արված քայլ, սեփական հրամանատարին ծառայության ժամանակ դանակահարած պաշտպանության նախարարը համարում է բավարար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 09:06
Генеральный директор ЗАО «Электрические сети Армении» Карен Арутюнян дал эксклюзивное интервью Alpha News, в котором прокомментировал недовольство граждан перебоями в подаче электроэнергии, представив причины этих сбоев и рассказав о ходе инвестиционных программ, направленных на переоснащение распределительной сети компании.
-
2024-10-08 05:58
СК Армении сообщает, что в связи с гибелью военнослужащего Ваге Арутюняна возбуждено уголовное дело по статье "Доведение до самоубийства по неосторожности".
-
2024-10-08 05:56
В январе-августе 2024 года в Армении родились 21 876 детей, сообщает Статистический комитет республики. За тот же период число смертей составило 17 213. Таким образом, естественный прирост населения составил 4 663 человека, или 2,5 промилле (0,25%). Это меньше, чем за те же месяцы 2023 года (0,36%), но примерно столько же, сколько в январе-августе 2022-го.
-
2024-10-08 05:54
7 октября, накануне встречи глав стран СНГ, министр иностранных дел РА Арарат Мирзоян принял участие в заседании Совета министров иностранных дел стран-участниц СНГ. Об этом сообщает пресс-служба МИД РА.