Последние новости

Արմեն Չարչյանը՝ մանդատը վայր դնելու տեղեկությունների մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։

«Նման բան չկա»,- նշեց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԱԺ նախագահին։

Արմեն Չարչյանն այս տեղեկությունը չմեկնաբանեց «Ես որևէ տեղեկություն չունեմ այդ առնչությամբ, դրա համար որևէ լրատվամիջոցի չեմ կարող մեկնաբանել»։

Նշենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ