ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցանկում 18 անձ և 19 կազմակերպություն կա
Եվրամիության արտգործնախարարների խորհուրդն այսօր հաստատել Է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը: Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։
Իրանի դեմ ԵՄ-ի անհատական պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների։ Ըստ Եվրամիության` նրանք մասնակցում են երկրում բողոքի ակցիաների ճնշմանը:
Պատժամիջոցների ցանկում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադին։ ԵՄ-ում համարում են, որ նա իբր ստիպել է իրանցի մարզիկներին կարծիք չհայտնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և ուժայիններ։
Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային բաժանմունքները (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.