Последние новости

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ինչ եմ արել ոլորտի համար` թող գնահատականը տան մասնագետներն ու հանրությունը, ինչ չեմ հասցրել անել` կարծում եմ` ինձնից հետո եկողները կանեն»,–գրել է նա։

Նա հավելել է, որ աշխատանքից ազատվելու որոշումն ինքն է կայացրել, ինչի առնչությամբ ավելացնելու բան չունի։ Իսկ թե ինչով է զբաղվելու, ժամանակը ցույց կտա։

Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած անձանց։

Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2020-ի հոկտեմբերի 10-ին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ