ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ՄԵՋՏԵՑԻՑ ՀԱՆԵԼ: ԳԻՆԸ ՍՐԱՆՑ ՉԿԱՍԵՑՐԵՑ
Հայկական զինված ուժերը կործանող նախարարներ
Շուտով 5 տարի կլինի, ինչ «Գոլոս»-ը մեկը մյուսի հետևից ներկայացնում է հայկական զինված ուժերի ոչնչացման դրվագները, անփոփոխ մատնանշումով, որ խոսքը խամաճիկային ռեժիմի առաջնահերթ խնդրի մասին է։
Գեներալ Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը դարձավ ՀԱՊԿ-ի վարկաբեկման սկիզբը (գեներալը ձերբակալվեց և կալանավորվեց ռազմական դաշինքի քարտուղարի պարտականությունները կատարելիս), այսօր ականատես ենք ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու Փաշինյանի ստացած հատուկ հանձնարարության կատարման եզրափակիչ փուլին։
Այն մասին, թե ինչպես էին ցուցադրաբար սպանում լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին, հայտնի է ամենայն մանրամասնությամբ։
Մարտական գեներալներ Վիտալի Բալասանյանի, Լևոն Մնացականյանի, Արթուր Աղաբեկյանի և այլոց դեմ ռեժիմի հալածանքներին են նվիրված բազմաթիվ հրապարակումներ։ Սա խոսակցություն է, ինչպես ընթերցողն արդեն կռահեց, ոչ թե նրանց մասին, ովքեր կառուցել են, այլ նրանց, ովքեր փլուզել են և շարունակում են փլուզել ԶՈՒ-ն:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրեց ոչ թե այն պատճառով, որ ուներ փորձ և անհրաժեշտ մասնագիտական հմտություններ, այլ որովհետև առաջինն էր նախարարներից, որը նախկին իշխանության շարքերից չվեց Նիկոլի ճամբար։ Վերջինս նրան գեներալի կոչում շնորհեց, գերազանց իմանալով, որ լինելով արտակարգ իրավիճակների նախարար՝ Տոնոյանը բնավ լավագույնս չի դրսևորել իրեն։ Նախարարությունում կոչումներն ու պաշտոնները շնորհվում էին ոչ թե գերազանց ծառայության, այլ անձնական հավատարմության սկզբունքով։ Գեներալն այսօր մեղադրյալի աթոռին է, թեև ակնհայտ է, որ առանց մարտական հրթիռների «Սու-30» ինքնաթիռների գնումը տեղի է ունեցել Փաշինյանի համաձայնությամբ։
«Ռեստորանային գեներալ» Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար նշանակվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին: Նրա միակ խնդիրը հայկական ստորաբաժանումների դուրսբերումն էր Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն տեղամասերից: Նա հավաստիացնում էր, թե ճանապարհը վերահսկում են ռուսները, սակայն խորհուրդ էր տալիս այդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված մարդկանց անմիջապես զանգահարել ԱԱԾ-ի թեժ գիծ։ Հարությունյանի օրոք հայկական ստորաբաժանումներն առանց գեթ մեկ կրակոցի դուրս բերվեցին այն տարածքներից, որոնք նշված չէին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Բացի նշված ճանապարհահատվածից, նա հանձնեց Կապանի օդանավակայանի շրջակայքը, Սև լճի տարածքը և այլ հատվածներ։
Արշակ Կարապետյանը 2016թ. պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի հրամանով ազատվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ Այդ վարչության սխալները հայ զինվորների մահվան պատճառ էին դարձել Արցախում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական քառօրյա ագրեսիայի ընթացքում։ Այդպիսի խայտառակությունից հետո բանակ չեն վերադառնում, դա ձեզ կբացատրի նույնիսկ շարքային զինվորը, բայց Կարապետյանը վերադարձավ։
2018թ. դեկտեմբերի 18-ին Նիկոլը նրան իր խորհրդական նշանակեց միայն այն բանի համար, որ Կարապետյանը գործարքի գնաց և մարտի 1-ի գործով ցուցմունք տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Կարապետյանին կարող էին վերադարձնել նաև թուրք գեներալակազմի հետ կապերի համար։ Ժամանակին ՌԴ հատուկ ծառայությունները հայկական կողմին են փոխանցել Մոսկվայում թուրք գեներալների հետ Կարապետյանի հանդիպումների տեսագրությունը։
Գլխավոր շտաբ՝ մինուս 40 ստորագրողներ
Պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի պաշտոնում Փաշինյանի բոլոր դրածոները ակնհայտ հաստատումն են այն թեզի, որ ռեժիմի վերնախավը նպատակաուղղված փլուզում է պետության գլխավոր նեցուկը՝ «Հայկական բանակ» անվանումով։ Բավական է հիշեցնել մարտական գեներալների գնահատականները՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնում «վատթարագույն թեկնածության» վերաբերյալ։ Խոսքը Արտակ Դավթյանի մասին է։ Այդ պաշտոնում նրան փոխարինեց գեներալ Էդվարդ Ասրյանը, որին է պատկանում այն արտահայտությունը, թե «1000 ադրբեջանցի զինվորականներ չեն կարող որևէ լուրջ խնդիրներ լուծել մեր տարածքում»։ Դա ասվեց հենց այն օրերին, երբ զավթիչները Սև լճի մոտ առևանգեցին երկու հայ զինծառայողների։
ԶԼՄ-ները հանգամանորեն ներկայացրել են 2021թ.փետրվարին Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած գեներալներին ԶՈՒ-ից դուրս մղելու գործընթացը, պատմել, թե ինչպես են բանակային կորպուսների օպտիմալացման քողի տակ Հարությունյանն ու Կարապետյանը համատեղ ջանքերով պահեստազոր ուղարկել մարտական գեներալ Գրիգորի Խաչատուրովին, որն աչքի է ընկել 44-օրյա պատերազմի և դրան նախորդած տավուշյան իրադարձությունների ժամանակ։ Այն մասին, թե այդ պատերազմի ընթացքում ինչպես է վարվել Փաշինյանը մարտական գեներալների հետ, նույնպես գրվել է բազմիցս։ Արցախի հերոս, գեներալ Մովսես Հակոբյանը նկատողություն էր արել Աննա Հակոբյանին հրամանատարական կետում կողմնակի անձանց ներկայության անթույլատրելիության մասին։ «Գերագույն գլխավոր հրամանատարի» կինը 20 րոպե շարունակ հետևել էր մարտական գործողությունների ընթացքին։ Նրա հեռանալուց 4 ժամ անց գեներալին կանչեցին Երևան և հեռացրեցին մարտական գործողությունների ղեկավարմանը մասնակցությունից։
Փորձառու գեներալին հեռացրեցին Փաշինյանի կնոջը արդարացի նկատողություն անելու համար։ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ընթացքում բազմաթիվ մարտական հրամանատարներ մնացին չպահանջված։ Պատերազմի օրերին Ստեփանակերտ այցելած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմացած էր, որ փորձառու զինվորականներին թույլ չէին տալիս ղեկավարել ռազմական գործողությունները։ Եվ դա հասկանալի էր. չէ՞ որ Փաշինյանը պայմանավորված պատերազմ էր վարում Արցախը հանձնելու համար, իսկ զինվորականները կարող էին խանգարել…
Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ արվեց միայն այն բանի համար, որ ծիծաղել էր՝ ի պատասխան «Իսկանդեր» մարտական կայանքների արձակած արկերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։ «Գերագույն գլխավոր հրամանատարն» ասել էր, թե դրանք պայթել են միայն 10%-ով: Խաչատրյանին պաշտոնից հեռացնելու Փաշինյանի հրամանը խթան դարձավ 40 գեներալների կողմից կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջով դիմումի ստորագրման համար։ Ստորագրման նախաձեռնողն այն ժամանակ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն էր։ Փաշինյանը առավելագույն ջանքեր գործադրեց ստորագրած գեներալներին պաշտոնանկ անելու համար…
Շոուն կսկսվի փետրվարի 7-ին
Հայկական զինված ուժերի նպատակաուղղված ոչնչացման հնգամյակն անցավ մարտական գեներալների, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պախարակման նշանի ներքո։ 44-օրյա պատերազմից հետո ռեժիմի քարոզչամեքենան փորձում էր ստվեր գցել նրա որդու մարտական արժանիքների վրա, թեև Օհանյան կրտսերը գեներալական զավակներից միակն է, ով վիրավորվել է մարտում։ Իսկ իր՝ գեներալի վրա փորձում էին բարդել Շուշիի հանձնման մեղքը։ Փետրվարի 7-ին խորհրդարանում կմեկնարկի շոուն՝ Օհանյանին ներկայացվող մեղադրանքի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության շուրջ...
Կադրային քաղաքականությունը հայկական զինված ուժերի ոչնչացման հիմնական, բայց բնավ միակ հոդվածը չէ։ 2022 թվականին բանակին տրվող հատկացումներն աճել են միայն 11%-ով, փոխարենը բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարների և արտասահմանյան գործուղումների ծախսերն աճել են բազմապատիկ։ Այն մասին, որ բանակին տրված բյուջետային հատկացումները չեն իրականացվել 100%-ով, մենք արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանակ չի ունեցել այդ գումարով առաջնագիծը կահավորելու համար, նա զբաղված էր իր նոր շքեղ բնակարանի կահավորմամբ և ներկուսակցական հաշվեպարզումներով։
15 զինծառայողների զոհվելուց հետո ռեժիմի վերնախավը շտապեց արդարանալ, թե իբր՝ ճաղապատ պատուհաններով կացարանը լոկ ժամանակավորապես էր ծառայում որպես զորանոց, իսկ Իտալիայից արդեն ստացել են մոդուլային զորանոցներ։ Ինչո՞ւ են մոդուլային զորանոցներ պատվիրել Իտալիայից, երբ կան տեղական արտադրության համանման մոդուլներ, որոնք վաղուց արդեն օգտագործվում են Սյունիքում։ Մեկ հոդվածի ծավալը թույլ չի տալիս թվարկել ԶՈՒ նպատակաուղղված ոչնչացման փաստերի նույնիսկ հարյուրերորդ մասը, բայց դրանցից մեկը մենք չենք կարող շրջանցել։ 2021 թվականի հունվարին Նիկոլը գեներալի կոչում շնորհեց գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին։
Դա տեղի ունեցավ Էջմիածնի «քիմիական» զորամասի զինծառայողների հարազատների պահանջների խորապատկերին։ Մակարյանը տղաներին տարել է Զանգելանի ուղղությամբ, որից հետո նրանցից ոչ մի լուր չի եղել։ Ծնողները մեղադրում էին նրան իրենց երեխաների մահվան մեջ, իսկ Նիկոլը գեներալի կոչում շնորհեց։ Դա, կրկնեմ, 2021 թվականի հունվարին էր, իսկ փետրվարին Մակարյանը, ի թիվս 4 գեներալների, հրաժարվեց ստորագրել 40-ի հայտարարությունը։
Հունվարի 28-ին հայկական բանակը կդառնա 31 տարեկան, մինչև 2018 թվականը նա պետության գլխավոր նեցուկն էր։ Մինչև 2018 թվականը հայ զինվորները գիշերում էին զորանոցներում, որտեղ պահպանվում էին հակահրդեհային պաշտպանության բոլոր նորմերը, իսկ զինվորների քունը ողջ գիշեր հսկում էին պարեկները։ Հայկական բանակն այն աստիճան ամուր էին կերտել, որ շուտով 5 տարի կլինի, ինչ նրա ոչնչացման ուղղությամբ տքնաջան աշխատում են Բաքուն, Անկարան և կապիտուլյանտի ռեժիմը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-18 09:36
Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.
-
2024-11-16 10:28
От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.
-
2024-11-14 09:31
Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.
-
2024-11-11 14:18
Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом... Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.