Թեհրանի ոստիկանապետ․ Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողը կալանավորվել է միջադեպից անմիջապես հետո
Թեհրանում Ադրբեջանի դեսպանության շենքի դեմ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո կալանավորվել է, տեղեկացրել է Mehr-ը՝ հղում կատարելով Իրանի մայրաքաղաքի ոստիկանապետ, բրիգադի գեներալ Ռահիմիին։
«Այսօր առավոտյան այդ մարդը մտել է Ադրբեջանի դեսպանություն հրազենով։ Հարձակման հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկու հոգի՝ վիրավորվել»,- ասել է Ռահիմին։ «Ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ հարձակվողն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ»։
Նրա խոսքով՝ հարձակվողը դեսպանություն է մտել իր երկու փոքր երեխաների հետ։ Նախնական տվյալներով՝ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ և ընտանեկան խնդիրներ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 09:41
Украина и США подписали меморандум о соглашении по полезным ископаемым, заявил министр экономики Украины Свириденко.
-
2025-04-18 09:38
В результате стрельбы в Университете штата Флорида погибли два человека, сообщает CNN.
-
2025-04-18 09:35
В Баку состоялся очередной "суд" над представителями военно-политического руководства Нагорного Карабаха и другими пленными армянами.
-
2025-04-18 09:34
17 апреля представители Совета по защите прав арцахцев встретились с президентом Арцаха Самвелом Шахраманяном.