«Գազի վաճառքով» պետք չէ զբաղվել. ԱԱԾ-ն զգուշացնում է խարդախության մասին
Սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։ ԱԱԾ-ն զգուշացնում է, որ այդ ամենը խարդախություն է։
Պարզվել է` ՀՀ քաղաքացիները Instagram և Facebook սոցցանցերի Way to success (Հաջողության ուղին) անվանումով էջում նկատելով «Գազպրոմի» կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը` «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները։ Դրանից հետո վերջիններիս հետ Whatsapp հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմի» աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։
Դեռևս 2022-ի հունիսի 6-ին ԿԲ–ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր․
«Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիայի» անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ–ում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։ Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում ԿԲ վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների»։
Սակայն ԱԱԾ–ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։
ԱԱԾ–ն կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.