Ալիևը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն անվանել է «ահաբեկչություն»՝ պահանջելով հետաքննել միջադեպն «ամենակարճ ժամկետում և մեղավորներին ենթարկել պատասխանատվության»։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հունվարի 27-ի առավոտյան տղամարդը մտել է Իրանում Ադրբեջանի դեսպանություն և կրակ բացել՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով երկուսին։
Թեհրանի քրեական դատարանի դատախազը տեղեկացրել է, որ կասկածյալը պնդում է, որ անցած տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Նրա խոսքով՝ տղամարդը Ադրբեջանի դեսպանատնից որևէ պատասխան չի ստացել իր բազմակի այցելությունների ժամանակ, թե ուր կարող էր անհետանալ իր կինը, և մտածում էր, որ կինը թաքնվում է այնտեղ, Թեհրանում, և չի ցանկանում հանդիպել իր հետ։ «Այսօր առավոտյան ես որոշեցի գալ դեսպանատուն արդեն Կալաշնիկով ինքնաձիգով»,- ասել է նա քննիչներին՝ հավաստիացնելով, որ Թեհրանում դեսպանատան վրա հարձակման պատճառը անձնական էր։
Ավելի վաղ Թեհրանի ոստիկանապետը տեղեկացրել էր, որ հարձակվողը կալանավորվել է ոստիկանության կողմից միջադեպից անմիջապես հետո։
Նրա խոսքով՝ տղամարդը մտել էր դեսպանատուն իր երկու երեխաների հետ։ «Այսօր առավոտյան այդ մարդը մտել է Ադրբեջանի դեսպանատուն հրազենով (АК-47)։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել են։ Նա նաև նշել է, որ նախնական տվյալներով՝ հարձակվողն ունեցել է անձնական և ընտանեկան պատճառներ։
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին ընդգծել է, որ անվտանգության իրանական ուժերն օպերատիվ գործողություններ են ձեռնարկել հարձակվողին կալանավորելու համար, և ներկայում քննություն է ընթանում։ «Այս հարցը կհետաքննվի գերակայության և նրբանկատության բարձրագույն աստիճանով, որպեսզի պարզվեն այս գործողության մասշտաբներն ու հարձակվողի դրդապատճառները»,- ավելացրել է ներկայացուցիչը։
Նա նշել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ՝ ավելացնելով, որ քննությունը կշարունակվի, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն լրատվամիջոցներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 18:56
В последнее время активно обсуждается так называемый вариант дороги через Сюник, предложенный США. Фонд «Карнеги» опубликовал статью на эту тему, отметив, что данный вопрос обсуждался во время встречи Пашиняна и Эрдогана.
-
2025-07-08 17:48
Премьер-министр Армении Никол Пашинян в своем конфликте с Армянской апостольской церковью и близким к ней предпринимателем Самвелом Карапетяном идет ва-банк, заявил РИА Новости глава Союза армян России (САР) Ара Абрамян.
-
2025-07-08 17:46
Депутат от фракции "Армения" Артур Саркисян добровольно явился к Следственному комитету, чтобы его задержали. Об этом парламентарий заявил журналистам перед зданием СК.
-
2025-07-08 17:44
Действия властей Армении, направленные против Армянской апостольской церкви, вызывают глубокую тревогу и ставят под угрозу свободу вероисповедания, заявили РИА Новости в епархии Армянской церкви в Соединенном Королевстве и Ирландии.