Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին
Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, Բաքուն չի կարծում, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ «Մենք դատապարտում ենք այս հարձակումը և պահանջում ենք, որ Իրանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում Ադրբեջանի դեմ իրականացվող հակաադրբեջանական արշավի առնչությամբ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվում, ինչը կարող է խթան հանդիսանալ այսօրվա հարձակման համար։ Ադրբեջանը միշտ կողմ է եղել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններին, սակայն նման սադրանքները բացասաբար են ազդում»,- ասել է նա։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել: Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.