Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Էդուարդ Աղաջանյանն Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկացնում են Ազգային ժողովից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հաղորդագրության մեջ։
Lragir.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.