Թեհրանում հայտարարել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի պատերազմի
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության, որը հետևանքներ կունենա ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաների:
«Իրանի տեսանկյունից՝ ցանկացած մակարդակով ռազմական տարբերակի ընտրություն նշանակում է պատերազմի սկիզբ ԱՄՆ-ի կողմից: Այս պահին Իրանը նման հնարավորությունը չնչին է համարում», - Newsweek հանդեսին հայտնել Է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:
ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը նաև հայտարարել է, որ եթե «ԱՄՆ-ը սխալ հաշվարկի և պատերազմ սկսի», ապա «տարածաշրջանի և աշխարհի համար» նման հակամարտության հետևանքների պատասխանատվությունը կրելու Է Վաշինգտոնը։ Մշտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանն, անկասկած, կկարողանա «պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը»։
Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը Newsweek-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ի ոչ մի ռազմական ուժ հարվածներ չի կատարել և գործողություններ չի իրականացրել Իրանում»:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է հետևել իրադրությանըե։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք պաշտոնյաներ ևս The Wall Street Journal-ին և The New York Times-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Սպահան քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի վրա հարձակմանը, և դրա պատասխանատու էին անվանել Իսրայելին:
Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ ընդունել իր առնչությունը միջադեպին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան նահանգում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։
ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, պատճառվել է աննշան նյութական վնաս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.