Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՓԱԿՈՒՄՆ ՈՒՆԻ ԼԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Փակում են Մալաթիայի տոնավաճառը, ամբողջ լրահոսը ողողված է տոնավաճառի երկու-երեք կնոջ խոսքերով, որտեղ նրանք օգնության են կանչում Նիկոլ Փաշինյանին ու ևս երկու քաղ. ակտիվիստների:
Նախ շատերը չգիտեն, որ այդ տոնավաճառի սեփականատերերը թունդ ընդդիմադիր են այս իշխանությանը, ակտիվ մասնակցություն են ունեցել բողոքի բոլոր ակցիաներին, իսկ տոնավաճառի փակումն ունի լայն քաղաքական ենթատեքստ, որի նպատակն է պատժել իրենց դեմ դուրս եկած ընդդիմադիր գործարարներին:
Բայց սա չէ կարևորը, կարևորն այն է, որ շուկայում աշխատում են մի քանի հարյուր մարդ, որոնցից մի քանի տասնյակը կարող են լինել այս իշխանության կողմնակիցներ: Իսկ մենք բոլորս գիտենք, որ այս իշխանության կողմնակիցները շատ ակտիվ են, ագրեսիվ, նախաձեռնողական և միշտ հայտնվում են առաջին պլանում` տեսախցիկների առջև ու առաջ են տանում իրենց հոգեհարազատ թեզերը:
Բայց զարմանալին այն է, որ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց իրենց են գտնում ու խոսեցնում, իսկ ընդդիմության աջակիցները տարածում են իշխանական թեզերն ու գրում են «արդարա, հասնումա»:
Հարգելի գործընկերներ, ինչն է՞ արդար, որ իշխանությունը բռնաճնշում է կիրառում ընդդիմադիր գործարարի նկատմամբ իր քաղաքական հայացքների համար, որ մի քանի հարյուր ազնիվ Հայ մարդ մնում են առանց աշխատանք, որ հաջորդը լինելու են մնացած ընդդիմադիր գործարարներին պատկանող ընկերությունները:
Ոչ, արդար չէ, չի հասնում, այդպես ընդդիմություն չեն լինում, այդպես իշխանություն չեն փոխում, այդպես կողմակիցների շարքերը չեն համալրում. փոխարենը կանգնեք ձեր գաղափարակից գործարարի կողքին, փոխանակ գտնեք տոնավաճառի ընդդիմադիր աշխատակից և նրա մտքերը տարածեք, փոխանակ գնաք կանգնեք այդ մարդկանց կողքին ու պայքարեք, աջակցեք իրենց, գտել եք երկու հատ նիկոլական տիկին, տարածում եք նրանց մտքերն ու կոտրում ընդդիմադիր տրամադրված մարդկանց հավատը պայքարի հաջողությանը:
Ինչի՞ համար, որ ի՞նչ լինի:
Հ.Գ. Խստորեն դատապարտում եմ ընդդիմադիր գործարարների նկատմամբ իշխանական բռնաճնշումները և իմ աջակցությունն եմ հայտնում տոնավաճառի ԲՈԼՈՐ աշխատակիցներին իրենց արդար պայքարում...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 05:58
СК Армении сообщает, что в связи с гибелью военнослужащего Ваге Арутюняна возбуждено уголовное дело по статье "Доведение до самоубийства по неосторожности".
-
2024-10-08 05:56
В январе-августе 2024 года в Армении родились 21 876 детей, сообщает Статистический комитет республики. За тот же период число смертей составило 17 213. Таким образом, естественный прирост населения составил 4 663 человека, или 2,5 промилле (0,25%). Это меньше, чем за те же месяцы 2023 года (0,36%), но примерно столько же, сколько в январе-августе 2022-го.
-
2024-10-08 05:54
7 октября, накануне встречи глав стран СНГ, министр иностранных дел РА Арарат Мирзоян принял участие в заседании Совета министров иностранных дел стран-участниц СНГ. Об этом сообщает пресс-служба МИД РА.
-
2024-10-08 05:49
В Ереване состоялась презентация книги «Рубен», посвященной всемирно известному меценату, экс-госминистру Нагорно-Карабахской Республики Рубену Варданяну. В настоящее время Варданян в числе других бывших руководителей НКР находится в азербайджанском плену.