Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՎԵԼԻ ՀԱՅԱՄԵՏ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մյուս պետությունները, այդ թվում՝ պաշտոնական Երևանի դաշնակիցները, չեն կարող ավելի հայամետ լինել, քան Հայաստանի իշխանությունները։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից վերջերս արված հայտարարությունը։
Նրա խոսքով՝ բոլորը վշտացած էին այդ հայտարարությունից։ Այնուամենայնիվ, կան կոնկրետ իրողություններ։
«Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղը համարել Է Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլոր անձանց հայտարարությունները տեղավորվում են բացառապես այդ շրջանակներում»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Ալմաթիի հռչակագրի մեկնաբանմանը, ապա, նրա կարծիքով, պաշտոնական Երևանը պետք է անպայման պնդի, որ հայկական կողմը վերապահումներ ունի:
Այս համատեքստում Թևանյանը հիշեցրեց Պրահայի բանակցություններից հետո Սոչիում կայացած հանդիպման մասին։
«Այդ ժամանակ տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այնտեղ, մասնավորապես, հայտարարվեց, որ որոշ ձևակերպումներ չեն ներառվել ամփոփիչ հայտարարության մեջ, իսկ բանակցություններն ինքնին չափազանց բարդ են եղել։ Իմ կարծիքով՝ այդ ձևակերպումները վերաբերում էին ղարաբաղյան հարցին։ Դրա լուծումն առաջարկվեց հետաձգել։ Առաջարկվեց արձանագրել ղարաբաղյան խնդրի առկայությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ է կարգավորել։ Այս կետը չընդունվեց, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հղում անելով Պրահայում կայացած հանդիպմանը, հայտարարեց, որ Ղարաբաղն արդեն Ադրբեջանի մաս է ճանաչվել։ Այսինքն՝ Ռուսաստանը, որպես միջնորդ, չի կարող առարկել։ Հատկապես, եթե կողմերն արդեն պայմանավորվել են այդ հարցի շուրջ»,-նշեց պատգամավորը։
Ընդդիմադիրը հավելեց, որ Պրահայի հանդիպումը հիմնովին փոխել է ղարաբաղյան կարգավորման տրամաբանությունը։ Նրա խոսքով՝ Պրահայում ոչնչացվեց «Լաչինի միջանցք» հասկացությունը, քանի որ ընդունված հայտարարության տրամաբանության համաձայն՝ և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ միջանցքը այժմ Ադրբեջանի մաս են կազմում։
«Լավրովն ընդամենը արձանագրել է դա, և եթե Հայաստանի իշխանությունները համաձայն չեն դրան, ապա պետք է անհապաղ արձագանքեն։ Ես դեռ ոչ մի արձագանք չեմ տեսել։ Այնպես որ, այս բոլոր իրադարձություններին պետք է նայել հենց այդ համատեքստում»,-կարծում է նա։
Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը «վերադարձրել է իր տարածքները», Թևանյանը շտապեց նկատել, որ Հայաստանի բոլոր իշխանությունները պատրաստ էին հարցի լուծմանը, բայց փոխզիջումների հիման վրա։ Նրա խոսքով՝ դա արձանագրվել է և՛ Մադրիդյան սկզբունքներում, և՛ Կազանի փաստաթղթում։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները մշտապես բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 11:42
Власть, которая в 2023 году с преступным бездействием наблюдала за военной агрессией и осуществлением Геноцида в отношении арцахцев, своим поведением и заявлениями дала зеленый свет оккупационной политике азербайджанцев. А до этого она заявляла, что считает Арцах частью Азербайджана, пытаясь сегодня представить события иначе, с явным искажением действительности.
-
2025-04-07 11:04
Католикос всех армян Гарегин II поздравил верующих с праздником Благовещения Пресвятой Богородицы. Об этом сообщает пресс-канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-04-07 11:02
Единственным способом устранить торговый дефицит США с другими странами – это пошлины, заявил американский президент Дональд Трамп в своей социальной сети Truth Social.
-
2025-04-07 11:00
Китай готов активно участвовать в строительстве и развитии армянской атомной энергетики. Об этом временный поверенный в делах Китая в Армении Мин Чэнь заявил в интервью Sputnik Армения, подводя итоги 33-летия со дня установления дипломатических отношений между Ереваном и Пекином.