Последние новости

Պետդեպ․ Վրաստանի և ՌԴ-ի միջև թռիչքների վերսկսումը սպասարկող ընկերությունների հանդեպ կարող են սանկցիաներ կիրառվել

Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսումը սպառնում է պատժամիջոցներով այն ընկերություններին, որոնք կսպասարկեն ռուսական ընկերություններին Վրաստանի օդանավակայաններում։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում:

«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները վերսկսվեն, Վրաստանի օդանավակայաններում ընկերությունները կարող են պատժամիջոցների ենթարկվել»,-հայտնել են Պետդեպարտամենտում:

Նշվում է, որ «ամբողջ արևմտյան հանրությունը հեռացել է այդ դաժան ռեժիմից, և այժմ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը մեծացնելու ժամանակը չէ»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ