Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ՄԱՐԴԿԱՆՑ ԼԱՎ ԱՊՐԵԼԸ ՄԵԿ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԳՆԱՀԱՏԵԼ
Մարդկանց լավ ապրելը մեկ ցուցանիշով չեք կարող գնահատել, դու կարող ես ունենալ տնտեսական բարձր աճ, բայց դա սոցիալական վիճակը չմեղմի, մարդկանց կենսամակարդակը չբարելավվի, որովհետև իրականում այդ միջոցը բաշխվի ավելի շատ միջին և բարձր եկամուտ ունեցող մարդկանց միջև: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նա նկատեց, որ վերջին ժամանակներում Հայաստանում շահումով խաղերի ու խաղային բիզնեսի պրոբլեմի հետևանքով տեղի է ունեցել եկամուտների կենտրոնացում, բևեռվածությունը խորացավ. «Այսինքն չի բացառվում, որ դու ունենաս տնտեսական աճ, բայց սոցիալական լարվածություն: Կարող է մեկ տարում ունենաս տնտեսական աճ, բայց հասարակության մեջ բևեռվածությունը ավելի խորանա: Ասենք, գնաճը ավելի շատ հարվածի միջին ու ցածր խավին ու դու բավարար գործիքներ չկիրառես, որ գնաճի ազդեցությունը մեղմես»:
Վարդան Արամյանը նշեց, որ բոլոր դեպքերում տնտեսական աճը երկրի համար լավ է. «Այլ բան է, թե այդ արժեքը ինչպես է բաշխվում հասարակության անդամների միջև: Ամբողջ աշխարհում տնտեսական քաղաքականություն մշակողների մոտ համար առաջին խնդիրը այն է, որ մեկ միավոր տնտեսական աճից հարաբերականորեն ավելի շատ օգտվում է միջին և բարձր եկամուտով շերտերը, քան դրանցից ցածրերը: Դա ընդունված կանոն է, դրա համար կառավարությունները փորձում են դրա դեմն առնել, որի համար կա հարկային գործիք, ծախսային գործիք: Դա բյուջետային քաղաքականության միջոցով է կատարվում, երբ դու փորձում են բում ապրող ոլորտներից գումարները հավաքես և ուղղեց սոցիալապես անապահովներին: Այդ առումով 2022-ին ունեցել ենք ձախողում և եկամուտների բաշխման, և մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց նա:
Արամյանը նաև թվերով ներկայացրեց իրավիճակը. «Տեսեք, մենք ունենք 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, մեր տնտեսական ներուժը գնահատված է 4-5 տոկոս, այսինքն մենք մեր մկաններից մի քանի անգամ ավել աճ ենք գեներացրել: Դա եղել է պատահական գործոնների հաշվին. Մեզ մոտ աճել են ՀՀ հոսող գումարները: 2022-ին միայն ՌԴ-ից ֆիզիկական անձանց գծով զուտ տրանսֆերտները աճել են ավելի քան 6,7 անգամ, մոտ 2,8 մլրդ դոլարի չափով: Դեպի Հայաստան այցելուները անգամներով ավելացել են, նրանք գալիս են գրպանում գումարներով: Առևտուրը ևս ֆանտաստիկ աճում է: Եթե հունվար-մայիսին արտահանումն ու ներմուծումը շուրջ 30 տոկոսով են աճել, տարեկան արդեն ունենք 60-70 տոկոս աճ: Այսօր այնպիսի ապրանքներ ենք արտահանում ՌԴ, որի արտադրությունը մենք չունենք: Մենք դառնում ենք տարանցիկ: Այստեղ ոչ թե նա է աշխատել, որ կատարել ենք ներդրումներ, արտադրական ցիկլերը զարգացել են, այլ եղել է պահային հնարավորություն, որից օգտվել է Հայաստանը: Ուկրաինայի պատերազմը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ երեք խողովակներով ունեցել ենք աննախադեպ ֆինանսական ներհոսք, ինչն էլ բերել է աննախադեպ տնտեսական աճ»,-հայտարարեց նախկին նախարարը:
Նա նկատեց, որ եթե իսկապես այդ աճը պայմանավորված է ներքին քաղաքականությամբ, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, այդ դեպքում ինչու է մյուս երկրներում, օրինակ, Վրաստանում նույնպես աճ գրանցվում. «10,1 տոկոս աճ էլ այնտեղ է գրանցվել տնտեսական ակտիվության ցուցանիշը: Հիմա կարող եք ասել, որ մեզ մոտ աճը 14,2 տոկոս է, իրենց մոտ 10,1 տոկոս, բայց դուք մոռանում եք, որ 2020-ին մեզ մոտ անկումը եղավ 7,2 տոկոս, Վրաստանում՝ 6,8 տոկոս: Բացի այդ, 2021-ին Վրաստանը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև գրանցեն մի փոքր աճ, այնտեղ 2021-ին 10 տռոկոսից ավելի աճ գրանցվեց: Հայաստանը չկարողացավ հետ բերել նույնիսկ 7,2 տոկոս անկումը, եղավ 5,2 տոկոս աճ: Այդ ցածր փոսի վրա եթե մենք աճում ենք 14,2 տոկոս, իսկ Վրաստանը 10,1 տոկոս, դրանք համադրելի ցուցանիշներ են: Հետևաբար, ես չեմ կարող համաձայնվել, որ այս աճը գերազանցապես պայմանավորված է Հայաստանի վարած քաղաքականությամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-22 15:40
Заместитель председателя РПА, политзаключенный Армен Ашотян удаленно ответил на вопросы граждан.
-
2024-12-21 15:45
В конгрессе США представили двухпартийный законопроект о введении санкций в отношении Турции из-за ее военных операций в Сирии. Об этом пишет Reuters.
-
2024-12-21 15:41
Все наши усилия обязательно должны быть направлены на устранение этой власти зла, - заявил Баграт Србазан в прямом эфире в Facebook.
-
2024-12-21 13:15
Заявления президента Азербайджана об армяно-азербайджанском переговорном процессе показывают, что видимые несогласия крайне условны. Об этом написал депутат парламента Армении Тигран Абрамян.