Последние новости

ՔՊ-Ն ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓՆՏՐՏՈՒՔԸ. ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ԿԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՎԻ՞

Իշխանությունը բանակցում է քիչ թե շատ հեղինակություն ունեցող իրավաբան գործիչների հետ, որ «ինքնառաջադրվեն» ՄԻ պաշտպանի պաշտոնում։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

«Նշվում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արամ Սարգսյանի անունը, ինչպես նաև շրջանառվում է նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, որ նա ինքնառաջադրվի որպես անկախ թեկնածու, իսկ ՔՊ-ն պաշտպանի նրա թեկնածությունը»,–գրում է թերթը։

Հարցն այն է, որ ՄԻՊ պաշտոնում առաջադրումների 2-րդ տասնօրյակն է սկսվել։ Առաջին 10 օրը լրացավ փետրվարի 2-ին, սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը թեկնածու չառաջադրեց։ Եվս 10 օր է նախատեսում օրենքը, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջադրվեն նոր թեկնածուներ։ Այժմ ցանկացած մեկը, որն օրենքով համապատասխանում է սույն պաշտոնի չափորոշիչներին, կարող է ինքնառաջադրվել։

«Հրապարակը» Զեյնալյանին հարցրել է` հնարավո՞ր է, որ ինքնառաջադրվի։ «Չգիտեմ, ճիշտն ասած, չէ, չգիտեմ։ Ինձ համար անսպասելի էր․․․»,–պատասխանել է նա։

Իսկ հարցին, թե առաջադրվելու դեպքում ՔՊ-ի աջակցությունը կստանա արդյոք` Զեյնալյանն արձագանքել է, թե, եկեք նման մտավարժանք չանենք։

Ի դեպ, տեղեկություն կա, որ այդ պաշտոնում իրեն տեսնում է նաև Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՄԻՊ–ի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Թերթը հավելում է, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, և որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ