Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵԽԻ ԳԼԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԼՎԱՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք հիմա գործ ունենք մեխի գլխի քաղաքականության հետ, երբ որ երկրի ղեկավարը ոչ թե զբաղվում է քաղաքկանությամբ, այլ զբաղվում է սեփական անօգնականությունը, սեփական քաղաքականության ձախողումները և անարդյունավետությունը արդարացնելով արտաքին պատճառներով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Եվ ոչ միայն արտաքին, որովհետև շատ ժամանակ պարզվում է, որ հայ ժողովրդի ԴՆԹ-ն էլ է մեղավոր մեր պրոբլեմների համար, արդեն դրան էլ հասավ գործը: Սա ձախողված ղեկավարի հոգեկերտվածք է, ամեն օր մեղքը բարդել մեկի վրա և դա աշխատում է: Մի օր կարող է լինել Թուրքիան, մի օր Ադֆրբեջանը, Ռուսաստանը կամ մեր գեներալիտետը, որը շատ կոռումպացված է, չգիտեմ,կամ երբ որ արդեն ոչ մի բան չի աշխատում մեր ազգի ԴՆԹ-ն կարող է մեղավոր դառնալ»,-ասաց նա` ընդգծելով, որ սա ամեն դեպքում աշխատում է:
Նրա խոսքով` մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է:
«Ստրատեգիականն հաշվարկի տեսակետից դա իհարկե, տարբերակ է, բայց դա պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է և չե կարծում, որ աշխատող տարբերակ է: Իհարկե, ռուսներն ունեն պատասխանատվություն, և չի էլ կարելի հերքել, որ իրենք իրենց պատասխանատվությունը արդյունավետ և մինչև վերջ չեն կատարում, և իսկապես թերանում են շատ հարցերում, որը ես կարծում եմ ուկրաինական պատերազմի հետ է նաև կապված: Այստեղ կա ստրատեգիական սխալ և ցինիկ հաշվարկ՝ Արցախի հարցում ոչինչ չենք կարող անել, պատասխանատվությունը բարդենք ռուսների վրա»,- ասաց նա:
Զուրաբյանը անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, որ 3 մլն հայությանը փրկում են 120 հազար ացախահայությանը զոհաբերելու հաշվին, ասաց, որ նրանք չեն հասկանում մի կարևոր բան, որ այդ ցինիկ հաշվարկը սխալ է, որ 120 հազար հայի ոհաբերելով կարելի է փրկել 3 միլիոնին:
«Եթե ինչ-որ մի հավոր բան կատարվի Լեռնային Ղարաբաղում, Աստված չանի, եթե դա լինի ջարդերևի ձևով կամ ճնշումների տակ թողնեն, հեռանան, դա շատ ծանր է նստելու հայոց պետականության, Հայաստանի Հնարապետության վրա, դա շատ ծանր տրավմա է լինելու, դա էապես խարխլելու է մարդկանց հավատը ՀՀ պետության նկատմամբ: Դա շատ սխալ հաշվարկ է, որ զոհողությունների գնով կարելի է մի բան փրկել ու դա շատ է տարբերվում նախկինում առաջարկված փոխզիջումներին»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 13:26
Азербайджан объявил, что на его территории будет размещена турецкая военная база. Таким образом в постсоветской закавказской республике появится военная база НАТО — крупнейшая в регионе.
-
2025-07-05 13:23
Мэры двух крупных городов на юге Турции были арестованы в субботу, пополнив растущий список оппозиционных деятелей, задержанных с тех пор, как мэр Стамбула Экрем Имамоглу был заключен в тюрьму в марте.
-
2025-07-05 13:21
Совет Церквей Австрии (CIN) призвал международное сообщество внимательно следить за происходящими в Армении событиями и потребовать соблюдения прав человека, особенно свободы вероисповедания. Об этом говорится в заявлении правления Совета.
-
2025-07-05 13:19
Правозащитники зафиксировали, что за последние три месяца половина преступлений на почве ненависти в Старом городе Иерусалима произошла в Армянском квартале. Об этом сообщил представитель Движения спасения Армянского квартала Гегам Балян со ссылкой на исследование израильского Центра данных по вопросам религиозной свободы (RFDC).