Последние новости

Երկրաշարժից հայազգի զոհերի թիվը Սիրիայում և Թուրքիայում հասել է 6-ի

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայազգիների զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ըստ գրասենյակի ունեցած տվյալների` Սիրիայի Հալեպ քաղաքում մահացել են նաև Թեքեճյան ընտանիքի հայրն ու դուստրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով Հալեպի Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել` մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյանները։

Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցուց գրասենյակին հայտնել են, որ Հալեպում այս պահին կան վնասված հայկական դպրոցներ։

«Հալեպի բնակչությունը այս պահին դրսում է, քանի որ գրանցվում են հետցնցումներ։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են ու ցավոք՝ կանխատեսվում է, որ կավելանա թե զոհերի, թե վիրավորների թիվը»,– ասաց նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ