Արցախի ԱԺ-ն դատապարտել է Գ. Արսենյանի վտանգավոր վարքագիծը
Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով ՀՀ ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի վարքագիծը:
Հայտարարությունում ասվում է. «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:
Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:
Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ:
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
ք. Ստեփանակերտ
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:15
Выплату пособия в размере 40 тысяч драмов на проживание и другие расходы вынужденно перемещенных лиц из Нагорного Карабаха, предоставляемая в рамках программы поддержки, планируется начать в понедельник. Об этом сообщили в Министерстве труда и социальных вопросов.
-
2025-06-19 11:14
По оценке секретаря фракции «Честь имею» Национального собрания Армении Тиграна Абраамяна, власти предсказуемы, по крайней мере, в одном: в последовательной расправе над теми, кто не разделяет их взглядов.
-
2025-06-19 11:11
Эркан Туран, губернатор турецкого Игдыра, граничащего с Арменией, посетил воинские части на границе с Арменией.
-
2025-06-19 11:09
Совместные мероприятия по противодействию преступлениям в сфере информационных технологий показывают рост деструктивного воздействия на страны-участницы ОДКБ, заявил в четверг помощник секретаря Совета безопасности РФ Дмитрий Грибков.