«Ինչ հանձնարարված էր առաջնահերթ, արել եմ». «Մալաթիա» տոնավաճառը այսօրվանից կգործի
«Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 7-ից կվերսկսի աշխատանքը. քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պահանջները կատարվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Հունվարի վերջին օրերից սկսած մենք աշխատանքներ ենք իրականացնում, տեսչական մարմինն էլ անընդհատ եկել–գնացել է, և այն, ինչ հանձնարարված էր առաջնահերթ վերացնելու համար` արել եմ։ Էլեկտրականությունը փոխել ենք, 2000 քմ առաստաղը փոխել ենք, բարձր դրված խողովակներն էլ իջեցրել ենք։ «Exit»-ներ էլ չունեի, դրանք էլ եմ տեղադրել»,– ասաց Ավետիսյանը։
Վաղն առավոտյան քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կիրականացնի վերջին ստուգումները, ինչից հետո միայն տոնավաճառի դարպասները կբացվեն և՛ աշխատակիցների, և՛ այցելուների համար։
Նրա խոսքով` տեսչական մարմնից նաև 6 ամիս ժամանակ են տվել, որպեսզի մնացած հանձնարարությունները կատարվեն ու խնդիրները վերացվեն։ Դրանցից են` ծխատարների, օդափոխության համակարգի, ինչպես նաև ավտոմատ ջրի ցնցուղների տեղադրումը։
Պայմանավորվել են` տեսչական մարմինը պետք է նախագծանախահաշվարկ անի ծխատարների մասով։
Սամվել Ավետիսյանը նաև ընդգծեց` աշխատանքները կարճ ժամկետում իրականացնելու համար 100 հոգի աշխատել է և 2-3 շաբաթվա գործն ավարտին է հասցվել 5-6 օրում։
Ավելի վաղ տոնավաճառի տնօրենը հայտնել էր, որ փետրվարի 4-ից կվերաբացվի այն, սակայն ինչ–ինչ պատճառներից ելնելով` դա տեղի չէր ունեցել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:22
"Согласно заявлению, поданному ООО "Пицца Ташир" в инспекцию по контролю за безопасностью пищевых продуктов, в настоящее время контроль осуществляется на всех 36 объектах общественного питания, входящих в данную организацию", - говорится в сообщении на сайте органа.
-
2025-06-19 11:20
Из фракции "Республика" Совета старейшин Еревана сообщают, что член фракции Артак Зейналян сложил мандат Совета старейшин.
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.
-
2025-06-19 11:15
Выплату пособия в размере 40 тысяч драмов на проживание и другие расходы вынужденно перемещенных лиц из Нагорного Карабаха, предоставляемая в рамках программы поддержки, планируется начать в понедельник. Об этом сообщили в Министерстве труда и социальных вопросов.