Последние новости

Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր հիվանդություններ ունեցող 6 հիվանդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշվում է, որ խոսքը ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին է։

Շտաբից հայտնում են, որ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

««Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,– հայտնում են տեղեկատվական շտաբից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ