Հունվարի 1-ից ՌԴ-ում աշխատող միգրանտների, այդ թվում հայերի հարկերը բարձրանալու են
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխությունները: «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասուլիսում ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ դրանք վերաբերում են աշխատող միգրանտներին, այդ թվում՝ հայերին:
Առաջին փոփոխությունն այն է, որ այսուհետև ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների հարկերը բարձրանալու են։ Նրա խոսքով՝ մինչև հունվարի 1-ն աշխատանքային միգրանտները վճարում էին ավելի քիչ հարկեր, քան ՌԴ քաղաքացիները։ Այժմ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար դրանք հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին։
Մասնավորպես, ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար դրանք բարձրանալու են շուրջ 6.5%-ով, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար կլինեն ավելի բարձր։
«ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հարկերը կազմում էին աշխատավարձի 37.5%-ը, այժմ նրանք կվճարեն 43% հարկ։ Դրա մեջ ներառված է եկամտային հարկը, կենսաթոշակային վճարը, պարտադիր բժշկական ապահովագրություն և այլն»,- նշեց նա։
Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ հաճախ գործատուները հարկեր չվճարելու համար խուսափում են պայմանագիր կնքելուց, իսկ հիմա հատկապես նրանց ձեռնտու չէ պայմանագիր կնքել, քանի որ ավելի շատ հարկ են վճարելու։
«Մեր քաղաքացիներին ուզում եմ զգուշացնել՝ հիմա գործատուները նրանց կհամոզեն, որ աշխատեն առանց աշխատանքային պայմանագրի։ Ի գիտություն քաղաքացիների, նրանք իրենց մոտ պարտադիր պետք է ունենան աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, որպեսզի կարողանան 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի տարածքում և աշխատանքային գործունեություն ծավալել։ Դրա համար պետք է պարտադիր կնքել աշխատանքային պայմանագիր, որ կարողանան նաև հետագայում երկարացնել միգրացիոն հաշվառումը»,- տեղեկացրեց Տաթևիկ Բեժանյանը։
Հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած օտարերկրացին ցանկանում է այնտեղ տանել իր ընտանիքի անդամներին, ապա հիմա պարտադիր պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ ունի բավարար եկամուտներ և կարող է ապահովել նրանց կենսապահովման նվազագույն չափը: Այն, ըստ փորձագետի, Մոսկվայում յուրաքանչյուր անձի համար կազմում է 20589 ռուբլի (մոտ 111,5 հազար ՀՀ դրամ)։
«Օրինակ՝ եթե անձը ՌԴ է տանում կնոջն ու երկու երեխաներին, նշանակում է չորս հոգանոց ընտանիքի համար պետք է ունենալ շուրջ 82 հազար ռուբլի (մոտ 443 հազար ՀՀ դրամ)։ Դա հնարավորություն կտա երկարացնել իրենց հարազատների միգրացիոն հաշվառումը ՌԴ-ում։ Նույնը վերաբերում է կացության կարգավիճակ ունեցողներին»,- նշեց նա։
Տաթևիկ Բեժանյանը նաև հայտնեց, որ անձը պետք է միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում եթե բացահայտվի, որ կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, նրան սպառնում է տուգանք կամ մինչև մեկ տարվա ազատազրկում, քանի որ, ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, համարվոմ է, որ նա պետությանը միտումնավոր տվել է իր գտնվելու մասին սուտ տեղեկատվություն։
Փորձագետը նշեց, որ կա մեկ դրական փոփոխություն։ Այսպիսով, եթե նախկինում աշխատանքի համար ՌԴ մեկնողները պարտավոր էին միգրացիոն քարտում «Այցի նպատակը» դաշտում նշել «աշխատանք» , իսկ եթե նշում էին այլ բան, ապա չէին կարողանում օրինական աշխատել և երկարացնել միգրացիոն հաշվառումը,և ստիպված էին լինում սահմանը հատեին, նորից մուտք գործեին երկիր և քարտում նշեին՝ աշխատանք։
«2023 թվականի հունվարի 1-ից միայն ԵԱՏՄ քաղաքացիներին թույլատրվում է միգրացիոն քարտում աշխատանքից բացի այլ նպատակ նշած լինելու դեպքում գնալ իրենց հաշվառման տարածքային միգրացիոն բաժին և փոխել միգրացիոն քարտը»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:35
В новом исследовании, проведенном учеными Чикагского медицинского университета и Колумбийского университета, увеличение потребления фруктов и овощей на 5 чашек (по сравнению с отсутствием потребления) в соответствии с диетическими рекомендациями было связано с улучшением качества сна на 16%. Исследование было опубликовано в журнале Sleep Health.
-
2025-06-19 11:22
"Согласно заявлению, поданному ООО "Пицца Ташир" в инспекцию по контролю за безопасностью пищевых продуктов, в настоящее время контроль осуществляется на всех 36 объектах общественного питания, входящих в данную организацию", - говорится в сообщении на сайте органа.
-
2025-06-19 11:20
Из фракции "Республика" Совета старейшин Еревана сообщают, что член фракции Артак Зейналян сложил мандат Совета старейшин.
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.