«Հրապարակը»․ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում, տեղեկացնում է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի՝ նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ մասին» օրենքով` մինչև նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը:
«Սակայն երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Հովհաննիսյանն այլևս ՄԻՊ ԺՊ-ն չէ, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը»,-նշում է թերթը։
Ջիլավյանը ՄԻՊ գրասենյակում աշխատանքի է անցել Քրիստինե Գրիգորյանի օրոք, այդ դեպարտամենտն Արման Թաթոյանի ժամանակ ղեկավարում էր հայտնի իրավաբան Արտյոմ Սեդրակյանը, սակայն նա Թաթոյանի հետ հեռացավ պաշտոնից։ Ջիլավյանը 28 տարեկան է, ներկայում դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։
Պարբերականի հարցին, թե երբ է նշանակվել նա և ինչու են փոխել Վլադիմիր Հովհաննիսյանին, ՄԻՊ աշխատակազմից չպատասխանեցին, գրավոր հարցում պահանջեցին։ Նշենք, որ Ազգային ժողովը 10-օրյա ժամկետում ՄԻՊ թեկնածու այդպես էլ չառաջադրեց և եթե հաջորդ 10 օրերի ընթացքում կրկին չառաջադրի, ապա հնարավոր է, որ ՄԻՊ նորանշանակ ԺՊ-ն շատ ավելի երկար պաշտոնավարի, մինչև ՔՊ-ն կարողանա թեկնածու գտնել։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».