ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՄՈԼՈՐԱԿ, ՈՐԸ ԵՐԿՐԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ 31 ԼՈՒՍԱՏԱՐԻ Է ՀԵՌՈՒ
Գիտնականներն արդեն հայտնաբերել են ավելի քան 5200 էկզոմոլորակ, սակայն դրանցից միայն 200-ից քիչ մասն է, որ գազային հսկաներ չեն և ունեն քարքարոտ մակերես, ինչը նշանակում է, որ դրանք կարող են պոտենցիալ բնակելի լինել: Վերջերս այս ցանկին ավելացել է ևս մեկ մոլորակ՝ Wolf 1069 b-ն, որը պտտվում է կարմիր Wolf 1069 գաճաճ մոլորակի շուրջը և գտնվում է Երկրից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա։
Հիսուն աստղագետներից կազմված խմբի ուսումնասիրության համաձայն՝ Wolf 1069 b-ը պոտենցիալ քարքարոտ մոլորակ է, որի զանգվածը 1,26 անգամ ավելի է, քան Երկրի զանգվածը, իսկ չափերով այն 1,08 անգամ մեծ է Երկրից: Եվ այս բոլոր տվյալները, և մոլորակի հեռավորությունը աստղից, որի շուրջ այն պտտվում է, գիտնականներին թույլ են տալիս ենթադրել, որ այս մոլորակի մակերեսին հնարավոր է հեղուկ ջուր լինի, հայտնում է Space.com-ը։
«Երբ մենք վերլուծեցինք Wolf 1069 աստղի տվյալները, մենք հայտնաբերեցինք պարզ, ցածր ամպլիտուդի ազդանշան, որը վկայում է Երկրի զանգվածի չափ զանգված ունեցող մոլորակի առկայության մասին»,- ասել է Գերմանիայի Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտի աստղագետ, ուսումնասիրության ղեկավար Դիանա Կոսակովսկին»,- Այս մոլորակը աստղի շուրջը պտտվում է 15,6 օրվա ընթացքում՝ Երկրի և Արեգակի միջև ընկած հեռավորության 1/15-րդին համարժեք հեռավորության վրա»։
Համեմատության համար նշենք, որ Մերկուրին՝ Արեգակին ամենամոտ մոլորակը, Արեգակի շուրջը պտտվում է 88 օրում: Մերկուրիի մակերեսային ջերմաստիճանը մոտ +430 աստիճան Ցելսիուս է։ Ի տարբերություն Մերկուրիի, Wolf 1069 b-ը գտնվում է իր աստղի, այսպես կոչված, բնակելի գոտու տիրույթում, չնայած դրա ուղեծրային պտույտի շատ ավելի կարճ ժամանակահատվածին՝ 15,6 օր: Բանն այն է, որ Wolf 1069 b-ը պտտվում է կարմիր գաճաճ մոլորակի շուրջը, որը շատ ավելի փոքր է, քան մեր Արեգակը, և, հետևաբար, Wolf 1069 b-ը ստանում է Երկրի ստացած արևային ճառագայթման մոտ 65%-ը: Մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը, ըստ գիտնականների, տատանվում է –95,15 աստիճանից մինչև –12,85 աստիճան Ցելսիուս, միջին ջերմաստիճանը կազմում է –40,14 աստիճան Ցելսիուս։
Wolf 1069 b-ի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այն գտնվում է իր աստղի հետ համաժամանակյա ռոտացիայի մեջ. սա նշանակում է, որ մոլորակի մի կողմը մշտապես լուսավորված է և տաքացվում է, իսկ մյուսը մշտապես ստվերում է և սառը, ինչպես Լուսինը, որը պտտվում է Երկրի շուրջը։ Բայց չնայած դրան, մոլորակի որոշ շրջաններում, այդուհանդերձ, կյանք դեռ կարող է գոյություն ունենալ:
Wolf 1069 b մոլորակի հայտնաբերումը հնարավոր է եղել Իսպանիայի Կալար Ալտո աստղադիտարանի 3,5 մետրանոց աստղադիտակի վրա տեղադրված CARMENES (High-Resolution Search for M Dwarfs with Exoearths with Near-infrared and Optical Echelle Spectrographs) գործիքն օգտագործելու շնորհիվ:
Հաշվի առնելով Երկրից դրա համեմատաբար փոքր հեռավորությունը՝ 31 լուսատարի, Wolf 1069 b-ն այժմ զբաղեցնում է պատվավոր վեցերորդ տեղը մոտակա պոտենցիալ բնակելի էկզոմոլորակների ցանկում: Մյուս հինգ մոլորակներն են՝
- Proxima Centauri b (ամենամոտն է),
- GJ 1061 d,
- Teegarden's Star c,
- GJ 1002 b,
- GJ 1002 c։
Հետազոտողներն ասում են, որ կլիմայի մոդելավորման ուսումնասիրությունները Wolf 1069 b-ը դասակարգում են էկզոմոլորակների մի փոքր խմբի շարքին, որոնք կարող են կյանքի կամ դրա հնարավորության մասին վկայող ապացույցների որոնման պոտենցիալ թիրախներ լինել։ Սակայն ժամանակակից աստղագիտական տեխնոլոգիաները դեռ թույլ չեն տալիս նման ուսումնասիրություններ, թեև հնարավոր է, որ դրանք հասանելի դառնան 10 տարի հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 10:13
Компания "Электрические сети Армении", по крайней мере в обозримой перспективе, будет в "зоне безопасности". Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил доктор политических наук, эксперт по вопросам энергетической безопасности Ваге ДАВТЯН, комментируя решение Комиссии по регулированию общественных услуг (КРОУ) по "Элсетям".
-
2025-06-04 09:53
Читатели привыкли искать в биографиях гениальных классиков только добрые примеры для подражания. Но великие писатели и поэты – живые люди, которым тоже свойственны страсти и пороки. В истории русской литературы есть немало историй громких конфликтов, ссор и даже дуэлей, с помощью которых гении отстаивали свои принципы, идеологию, боролись с плагиатом, защищали честь своих женщин и просто выражали творческий протест «неприятным» коллегам по цеху.
-
2025-06-04 09:30
Суд первой инстанции Ширакской области отклонил ходатайство следствия о продлении срока ареста журналистки Лилит Агекян, сообщила адвокат Заруи Постанджян.
-
2025-06-04 09:29
Министр сельского хозяйства Грузии Давид Сонгулашвили приедет в Армению обсудить проблемы с транзитом алкогольной продукции. Об этом министр экономики Армении Гевок Папоян заявил журналистам после заседания исполнительного органа партии "Гражданский договор".