Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի հետ, այս ժողովրդի հետ։ Ի՞նչ կապ ունի այստեղ ապրող մարդկանց հետ։ Ի՞նչ կապ ունի մեր առջև կանգնած պատմական ռիսկերի հետ։ Ոչ մի։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Գռեհիկ, անմիտ քննարկումներ ԱԺ դահլիճում՝ էն պարագայում , երբ մենք լրջագույն վտանգների առաջ ենք։
Իշխանության ղեկավարը մի քանի ծայրահեղ վտանգավոր միտք է հնչեցնում նույն ԱԺ-ում՝ զրո ռեակցիա, արտգործնախարարը նոր էսկալացիայի ռիսկի մասին է խոսում՝ զրո ռեակցիա։
Պատահական մեծամասնության ներկայացուցիչները 8-րդ դասարանի պատկերացումներով ելույթներ են ունենում։
Ինչպե՞ս է որոշվել, որ ընդդիմադիր խմբակցությունը «քաղաքական բլյուտենով» մի փուլ մասնակցում է, մի փուլ՝ չի մասնակցում ԱԺ նիստերին։
Ո՞վ է որոշել, որ ընդդիմությունն այս պահին պետք է ակտիվ մասնակցի ինչ-որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին։ Ո՞ր ընտրազանգվածն է ընդդիմությանը լիազորել ՔՊ-ի հետ խանդավառ լեզվակռվի։ Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ։
Սա շատ լուրջ թեմա է, որովհետև այս դատարկության պայմաններում պետություն պահելու ողջ բեռը լուռ կոնսեսուսով դարձյալ թողնվում է 18-20 տարեկանների, բանակի վրա։
Բովանդակային դատարկության ու մեր անելիքի մասին ավելի մանրամասն՝ իմ վաղվա հոդվածում»,- գրել է Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.