Իշխանությունները կսկսեն առգրավել փողոցներում ապօրինի վաճառվող պարենային ապրանքները
Հայաստանի իշխանությունները կսկսեն առգրավել փողոցներում ապօրինի վաճառվող պարենային ապրանքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի նիստում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով՝ հատկապես Երևանում գյուղմթերքների ապօրինի առևտրի համար նախատեսված տուգանքները շատ չեն զսպում իրավախախտներին: Վարչական գործիքակազմը, որով օժտված են տեղական ինքնակառավարման մարմինները, փոխնախարարի կարծիքով, բավականաչափ արդյունավետ չէ։
«Մենք առաջարկում ենք լրացուցիչ մեխանիզմ՝ ապրանքի բռնագրավման տեսքով։ Միայն տուգանքներով փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարն անարդյունավետ կլինի»,-ասաց Տերտերյանը։
Այս խնդիրը, ինչպես նշեց փոխնախարարը, ուղղակիորեն կապված է հիգիենայի և սանիտարական հարցերի հետ։
«Սակայն խնդիրը միայն քաղաքացիների առողջության ապահովումը չէ։ Դա վերաբերում է նաև անբարեխիղճ մրցակցությանը։ Այս ոլորտում ապօրինի գործունեության հետ մեկտեղ գործում են օրինական գրանցված սուբյեկտներ»,-նկատեց փոխնախարարը։
Բացի այդ, ապօրինի փողոցային առևտուրը, որպես կանոն, խոչընդոտում է առկա ենթակառուցվածքների օգտագործմանը: Խոսքը, մասնավորապես, մայթերի սանիտարական մաքրման մասին է և այլն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.