Последние новости

Հայ փրկարարներին հաջողվել է փլատակներից երեխայի ողջ-առողջ դուրս բերել

«Ես այսօր հաջողակ լուր մը լսեցի, որ անոնք հաջողած են երեխա մը փլատակներու տակեն ողջ-առողջ դուրս բերելու։ Սա փրկարար ջոկատներու համար շատ ուրախ երևույթ է։

Փոխանակ անընդհատ դիակներ դուրս բերելու, կենդանի մնացած մեկը ազատելը, կյանք փրկելը իրենց համար շատ ոգևորիչ գործոն մըն է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» («Ակոս») թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նշենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժ հետևանքով զոհերի թիվն անցել է 17 հազարից, երկրում 7 օր սուգ է հայտարարված:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ