ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիան։
«ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգիե, - նշված է փաստաթղթում: Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։
«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն:
Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության տրամադրմանը։
Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.
-
2025-06-19 11:15
Выплату пособия в размере 40 тысяч драмов на проживание и другие расходы вынужденно перемещенных лиц из Нагорного Карабаха, предоставляемая в рамках программы поддержки, планируется начать в понедельник. Об этом сообщили в Министерстве труда и социальных вопросов.
-
2025-06-19 11:14
По оценке секретаря фракции «Честь имею» Национального собрания Армении Тиграна Абраамяна, власти предсказуемы, по крайней мере, в одном: в последовательной расправе над теми, кто не разделяет их взглядов.
-
2025-06-19 11:11
Эркан Туран, губернатор турецкого Игдыра, граничащего с Арменией, посетил воинские части на границе с Арменией.