Последние новости

Էստուկյան. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 9 հայ է մահացել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ համայնքից 9 մարդ է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Հայ համայնքում անհետ կորածներ չունենք, սակայն կան մարդիկ, որ դեռևս փլատակների տակ են։ Նրանց թիվը մեծ չէ` հազիվ թե մեկ տասնյակի հասնեն»,–ասաց նա։

Էստուկյանը հավելեց, որ հետզհետե հույսը մարում է, որ փլատակների տակից կարող են դուրս բերել ողջ մնացածների։ Իսկ որոնողափրկարարական աշխատանքներն ավելի ինտենսիվ շարունակվում են այն հատվածներում, որտեղից փրկարարները ձայն են լսում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ