«Ժողովուրդ»․ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ՝ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ԵՂԵԼ. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաև հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ևս չի ստացվել»:
Իսկ հիմա կարևոր հարցը՝ ինչո՞ւ է նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է, որ սպայի և մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից և փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երևույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:
Ահա այս կասկածների մասով էլ նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, և կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ օրս սպան գրավոր ցուցմունք չի տվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.