ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, բայց առանց նախապայմանների
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, բայց առանց նախապայմանների, այն իրականության հիման վրա, որը գոյություն ունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այո, ցանկացած ռազմական գործողություն ավարտվում է բանակցություններով, և մենք, բնականաբար, արդեն ասել ենք, որ մենք պատրաստ ենք նման բանակցությունների։ Բայց միայն բանակցություններին՝ առանց նախապայմանների, այն իրականության հիման վրա, որը գոյություն ունի և հաշվի առնելով այն նպատակները, որոնք մենք հրապարակավ հնչեցրել ենք»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ, Վերշինինը նշել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը կայացվում է ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում և Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախ, բանակցություններ արդեն եղել են՝ Մինսկում և Ստամբուլում։ Եվ դուք հիշում եք, որ դրանք ընդհատվել են ուկրաինական կողմից, բայց դուք լավ գիտեք, որ որոշումը Կիևում չի կայացվում, որոշումը կայացվում է այլ մայրաքաղաքներում, առաջին հերթին՝ Վաշինգտոնում, Բրյուսելում։ Ուստի պետք է դիմել նրանց»,-հավելել է նա։
Դիվանագետը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք նման բանակցությունների հնարավորությունը։ «Դա մեզնից կախված չէ, մենք հստակ ասել ենք մեր դիրքորոշումը, եթե պարոն Բայդենը ողջամտություն, իմաստություն ցուցաբերի, ես նկատի ունեմ նրան և նրա շրջապատին»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 12:49
Секретарь Совета безопасности Республики Армения Армен Григорян не примет участия в XIII Международной встрече ответственных высоких представителей по вопросам безопасности, которая 27-29 мая пройдет в столице Российской Федерации Москве.
-
2025-05-24 12:47
Министр иностранных дел Венгрии Петер Сийярто будет в Армении находиться с рабочим визитом 27 мая, сообщает пресс-служба армянского внешнеполитического ведомства.
-
2025-05-24 12:43
После любого выступления президента Роберта Кочаряна у определенных кругов возникают вполне конкретные опасения. Об этом в интервью 5 каналу заявил глава офиса второго президента Армении Баграт Микоян.
-
2025-05-24 12:41
Есть новые задержанные по резонансному делу о краже $590 тыс. из здания Следственного комитета Армении.