«Փաստ»․ Ի՞ՆՉ Է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Երևան էր ժամանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Խովաևը Հայաստանի իշխանություններին փոխանցել է նախազգուշացում, որ Մոսկվայում լրջորեն զայրացած են հատկապես Փաշինյանի հայտարարությունից, թե «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:
Սա Ռուսաստանում գնահատվել է որպես Փաշինյանի կողմից «բոլոր կարմիր գծերի հատում»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին անհանգստացրել է Հայաստանի գործող իշխանություններին, և այդ հանդիպումից հետո մասնավորաբար ՀՀ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը «արագի մեջ» զանգահարել են իրենց ռուսաստանցի գործընկերներին: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում զայրացած են նաև Փաշինյանի այն հայտարարությունից, թե ԵՄ դիտորդները Հայաստան են գալիս՝ վստահ լինելու՝ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատրաստվում «համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ»: Սա Ռուսաստանում ընկալվում է որպես Հայաստանում իրենց ներկայության վրա արևմտյան «կոնտրոլ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.