«Հրապարակ»․ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ. ԱՅՈ՛, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԿԱ ԵՆ ՈՐՈՇ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ: Այս մասին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը», - ասել է Վեհափառը:
«Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։
Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, և նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի և հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ», - ասել է Գարեգին Երկրորդը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.
-
2025-07-12 09:31
Перемирие должно быть достигнуто как можно скорее, задолго до конца этого года. Об этом заявил руководитель Главного управления разведки МО Украины Кирилл Буданов в интервью Bloomberg.
-
2025-07-12 09:28
В Грузии сообщили, что пресекли незаконный ввоз золотых украшений из Армении.