Թուրքիայի աղետի գոտում ավելի քան 50 հազար շենք պետք է շտապ քանդվի
Թուրքիայի իշխանությունը երկրաշարժի գոտում հայտնաբերել է ավելի քան 50,5 հազար շենք, որոնք պետք է շտապ քանդել։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Կուրումը:
«Երկրաշարժի գոտում շարունակվում են վնասի գնահատման աշխատանքները, որոնց 7100 մարդ է ներգրավված։ Ստուգվել է 387 346 շենք։ Մեր տվյալներով՝ այսօրվա դրությամբ կա 50 576 շենք, որոնք պետք է շտապ քանդել», - TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Կուրումը։
Նա ավելացրել է, որ 279 655 շենք աննշան է վնասվել կամ ընդհանրապես չի վնասվել։
«Մենք ապամոնտաժելու ենք այն տները, որոնք շտապ պետք է քանդվեն, և նոր տներ ենք կառուցելու», - վստահեցրել է նախարարը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.