Սաֆարյան․ Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է
2022 թվականին ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին` ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» տնտեսական հետազոտության արդյունքները:
Նրա խոսքով` 2022 թվականին ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանից արտահանման 47%-ը և դեպի երկիր ներմուծման 31%-ը։ Միաժամանակ նա ընդգծեց ԵԱՏՄ-ի հետ հետագա համագործակցության մեծ ներուժը։ Հատկապես սրընթաց աճում է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ոչ միայն ռազմավարական դաշնակիցն է, այլև կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը:
«Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է»,- ասաց Սաֆարյանը։
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2,9 անգամ։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը: Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:
Փորձագետի խոսքով` միության երկրների հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար: Իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ամբողջ ընթացքում միության երկրներ արտահանումն ավելացել է մոտ 10 անգամ:
Ըստ Սաֆարյանի` 2023 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսական աճի տեմպերը կարող են փոքր-ինչ նվազել, սակայն Հայաստանը կարող է ցուցանիշները հասցնել 5-7%–ի։ Դրան կնպաստեն այն գիտական-փորձագիտական քննարկումները, որոնք կազմակերպում է ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը, և միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման ուղիների որոնումները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.
-
2025-05-19 17:54
Армянские школьницы удостоились 4 бронзовых медалей на международной открытой олимпиаде по биологии, которая проходила 10-17 мая в образовательном центре «Сириус» в Сочи, сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА.