Նախորդ տարի ընտանեկան բռնության դեպքերով վարույթների թիվը զգալիորեն ավելացել է
2022թ–ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ 2021-ին ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրգործ։
Ի դեպ, նախորդ տարվա 960 քրգործերից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Իսկ 301 քրեական վարույթ կարճվել է, ևս 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ–ի հունվար ամիս։
Դատարան ուղարկված վարույթներից ամենաշատը եղել են ֆիզիկական ներգործության կամ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերով։ Բացի այդ, 9 դեպք եղել է սպանության հատկանիշներով, ինչպես նաև 2 դեպք է գրանցվել 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու հատկանիշներով։ Եղել են նաև մարդուն առևանգելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և այլ հանցագործություններ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ընտանիքում տեղի ունեցած հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ,և այլն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 16:18
Второй раунд прямых переговоров РФ и Украины начался в Стамбуле более чем на 1,5 часа позже запланированного времени. Об этом сообщил источник ТАСС.
-
2025-06-02 16:11
Партия «Айреник» («Родина») намерена участвовать в парламентских выборах 2026 года без формирования какого-либо блока. Об этом заявил председатель партии Артур Ванецян в рамках подкаста «LurjCast».
-
2025-06-02 16:08
Губернатор Лорийской области Армении Арам Казарян подал в отставку, о чем сообщил на своей страничке в соцсетях.
-
2025-06-02 15:24
Магнитная буря на Земле продлится как минимум до 3 июня, ее сила будет периодически меняться, сообщает ТАСС со ссылкой на представителя Института прикладной геофизики.