Последние новости

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի նիստի հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով «Հյուսիսային հոսքը» խափանելու մասին նոր տվյալները

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հայտ է ներկայացրել՝ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի խափանման վերաբերյալ նոր տվյալներ ստանալուց հետո։ Այս մասին Telegram-ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հյուսիսային հոսք» գազատարի ճյուղերի խափանման վերաբերյալ նոր տեղեկատվության լույսի ներքո մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել փետրվարի 22-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին)»,- գրել է դիվանագետը:

Անցյալ շաբաթ ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հոդված էր հրապարակել գազատարներում պայթյունների վերաբերյալ իր հետաքննության մասին։ Նրա հրապարակման մեջ ասվում է, որ «Հյուսիսային հոսք»-ի ահաբեկչությունը կազմակերպել է ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների օգնությամբ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ