Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՆՈՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Հայտնի դարձավ, որ Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, որտեղ փետրվարի 6-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։
Փետրվարի 15-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է Թուրքիա և հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ՝ հայտարարելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև սահմանի ամբողջական բացման նախաշեմին հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին։
Երևանի կողմից Թուրքիայի հանդեպ ներկայիս իրավիճակում մարդկային կորուստների և ողբերգության կապակցությամբ կարեկցանքի դրսևորումը նորմալ է։ Այդպես պետք է վարվեն բոլորը ցանկացած երկրի նկատմամբ, բայց աշխարհաքաղաքական դասավորության տեսանկյունից Հայաստանին դա ոչինչ չի տա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։
Նա կոչ արեց չհուսալ, որ օգնությունն ու շփումներն ինչ-որ կերպ կբարելավեն հայ-թուրքական հարաբերությունները կամ կփոխեն տարածաշրջանի իրադրությունը։
Փորձագետը վստահ է, որ այդ գործընթացներին ոչինչ չի հետևի, քանի որ Անկարան շատ պրագմատիկ, բավական կոշտ և հետևողականորեն տանում է իր աշխարհաքաղաքական գիծը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի շահերն այդ գծում չկան, իսկ եթե անգամ կան, ապա միայն Թուրքիայի պայմաններով։
«Հայաստանը Թուրքիայի համար հեղինակություն չէ որևէ հարցում, քանի որ Երևանի ներկայիս ղեկավարությունը հաճախ է ճկվում Թուրքիայի առջև։ Մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը Հայաստանի իշխանությունները սկզբունքային դիրքորոշում չունեին Անկարայի նկատմամբ՝ չնայած պատերազմ սկսելու վտանգի մասին կանխատեսումներին և նախապատրաստվելու խորհուրդներին։ Տարածաշրջանում Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ադրբեջանի ազդեցության ուժեղացումը կշարունակվի։ Այդ գործոնի միջոցով կուժեղանա ՆԱՏՕ-ի ազդեցությունը, փորձեր կձեռնարկվեն Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»,-նշեց Լեպեխինը։
Նա կարծում է, որ այդ վեկտորը, որը նախանշվել էր դեռ 2,5 տարի առաջ և հանգեցրել 44-օրյա պատերազմի, կարող է փոխել միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքը։
«Եթե Ռուսաստանն արժանապատվորեն դուրս գա դրանից և հասնի իր նպատակներին, ապա դրանից հետո կփորձի վերադարձնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, երկարաձգել խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում և Գյումրիի ռազմաբազայում։ Բայց եթե ռազմական արշավն անհաջող ավարտվի Ռուսաստանի համար, և խաղաղության համաձայնագրի պայմաններում գերիշխեն Արևմուտքի պայմանները, ապա Մոսկվան դժվար թե վերադարձնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ընդհակառակը, տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման քաղաքականությունը կշարունակվի։ Այդ դեպքում հարց կառաջանա՝ ի՞նչ պայմաններում Հայաստանը կդառնա Թուրքիայի և նրա դաշնակիցների բացարձակ սատելիտ՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ որևէ այլ տարածքի գնով»,-նշեց Լեպեխինը։
Ադրբեջանի կողմից ձևակերպված պայմանները հետևողական գիծ են, որից Բաքուն չի նահանջելու, իսկ դա, քաղաքագետի համոզմամբ, սպառնում է Հայաստանին տարածքային նոր կորուստներով։
«Ուստի ստեղծված իրավիճակում պետք է կարեկցանք հայտնել, բայց Թուրքիայի հետ սիրախաղն անիմաստ է։ Պետք է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել։ Հայաստանի իշխանությունների՝ բազմավեկտոր լինելու ձգտումը կհանգեցնի նրան, որ Արևմուտքը մշտապես ինչ-որ բան խոստանա, բայց քանի որ ՆԱՏՕ-ում ներդրված է Թուրքիան, ապա տարածաշրջանում նույն Բրիտանիայի շահերի դեմ Արևմուտքը ոչինչ չի անի»,-եզրափակեց փորձագետը:
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.