Արմեն ԱՅՎԱԶԱՆ․ ԱՅՍՕՐ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ 1036 ՆԱՀԱՏԱԿ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՏՈՆՆ է
Գտեք մեկ ուրիշ ժողովուրդ, որ 16 դար առաջ սրբացրել է հայրենիքի և հավատի համար զոհված իր հերոսներին ու այսօր էլ դեռ հիշում ու տոնում է նրանց սխրանքն ու փառքը՝ նույն հողում, նույն լեզվով, նույն հավատով ու եկեղեցով։
Չեք գտնի։ Հենց դա՛ է գազազեցնում հին ու նոր աշխարհակալ ուժերին։ Կայսրություններին ու զավթիչներին այդքան երկար հիշողությամբ ժողովուրդ պետք չէ։ Նրանք ատում են մեր հին մշակույթն ու լեզուն, որոնք, հազարամյակներ շարունակ անընդմեջ զարգանալով ու հարստանալով, հասել են մինչև 21-րդ դար։ Նրանք սարսափում են այդքան հստակ ու բազմաշերտ ազգային ինքնություն ունեցող մեր բնիկ ժողովրդից։
Նրանք ցանկանում են տեսնել միայն ազգային ամուր արմատներից զուրկ, հեղհեղուկ զանգվածներ, որոնց հեշտ ու հանգիստ կձուլեն, կուլ կտան ու կմարսեն։ Այդ պատճառով էլ Հայն ու Հայաստանը նրանց աչքի փուշն են, իսկ Հայը Հայաստանում՝ հավերժական թշնամի։
Հավերժ փա՜ռք ու հիշատակ Հայաստանի ազատության, անկախության և ազատագրության համար զոհված բյուրավոր ռազմիկներին։
Ստորև՝ «Հին հայոց ռազմական միտքը Հայկ Նահապետից մինչև Վարդան Մամիկոնյան» հաղորդաշարի բոլոր երեք մասերը.
Մաս 1-ին.
https://www.youtube.com/watch?v=CEChKrBy0xY
Մաս 2-րդ.
https://www.youtube.com/watch?v=mlrgnKV5ewM
Մաս 3-րդ.
https://www.youtube.com/watch?v=rx4DoU5oaKQ
Արմեն ԱՅՎԱԶԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.