ԿԸՀ-ն երկարացրեց ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու վկայականների վավերականության ժամկետը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 16-ի հերթական նիստում որոշեց երկարացնել ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն՝ նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը:Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 40-ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 17-ական,
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 4-ական։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը` մինչև ժամը 18.00-ն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.