Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ․ ԿԵՂԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ
Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․ «Արդեն երկար ժամանակ է ինչ, կեղծ քաղաքական օրակարգերը դարձել են մեր կյանքի անբաժան մաս, քանզի իշխանական վերնախավը լավ է հասկացել, որ մարդկային ուղեղը սովոր է իրականությունն ընկալել վերջինիս պարզեցված տեսքով։
Սեփական իշխանությունը պահելու համար, այս հնարքը դեռևս հնուց, հաճախակի օգտագործվել է ապիկար իշխանավորների կողմից՝ դաշտ նետել իրականությունը կոծկող այլ քաղաքական օրակարգեր, կեղծ երկընտրանքի և վախի կառավարման միջոցով իշխանության գալու կամ այն երկարաձգելու համար:
«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասում էր ՀՀ ներկայիս վարչապետը, «քանի որ ընտրության հնարավորություն չկա, ես կմնամ նախագահ՝ այսինքն կա՛մ ես կմնամ նախագահ, կա՛մ Արցախը նախագահ չի ունենա» - ասում էր ԱՀ ներկայիս նախագահը կործանիչ պարտությունից հետո: Իսկ հիմա հորինել են նոր կեղծ օրակարգ՝ «Կա՛մ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, կա՛մ Արցախը մնալու է շրջափակման մեջ, առանց լույս, առանց գազ»: Սա ավելի ծանր դեպք է՝ գրեթե ճշմարտանման:
Սակայն մեծ բանիմացություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվում որևէ պաշտոնյայի գնալ -չգնալով: Պարզ է նաև, որ եթե չես ուզում «Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան»»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 16:12
"Ардшинбанк" подал заявку на приобретение банка HSBC Malta. Об этом сообщает Times of Malta со ссылкой на собственные источники.
-
2025-07-14 16:10
Вынужденные переселенцы из Арцаха, с 12 июля проводившие сидячую акцию на площади Свободы в центре Еревана, сегодня переместились к зданию правительства Армении на площади Республики.
-
2025-07-14 16:07
Нашумевшие аресты последнего месяца можно рассматривать в логике одной комбинации, сказал в ходе пресс-конференции адвокат Сергей Арутюнян.
-
2025-07-14 16:02
Действующие армянские власти создали условия, которые не только не обеспечивают, но и грубо нарушают достойную жизнь и иные права соотечественников, насильственно переселённых в Армению из Арцаха, уверен экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян.