Последние новости

ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամությունը

Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու պատրաստակամությունը: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

«Այս համատեքստում վերջերս տեղի ունեցավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը Երևան ու Բաքու. և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հաստատեց իր շահագրգռվածությունն այդ հարցում մեր երկրի (ՌԴ–ի,–խմբ.) միջնորդությամբ»,–նշել է Զախարովան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ