Հայտնի են 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները
Հայտնի են մեկ ամիս առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները։
«Թմրաբանական փորձաքննությամբ ստացել ենք երեք անձի արդյունքները։ Երեքի դեպքում էլ նրանց արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ թմրաբանական եզրակացություններից մեկը հրդեհի պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձ, մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանինն է։ Նրա փաստաբանը նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ կապիտանի արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։
Թմրաբանական փորձաքննության մյուս երկու արդյունքները Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ժամկետային զինծառայողներինն է։ ՔԿ խոսնակը, սակայն, չբացահայտեց, թե որ զինծառայողներինն են դրանք։
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն էին տեղափոխվել կապիտան Եղիշե Հակոբյանն ու ժամկետային զինծառայողներ՝ Լյովա Խառատյանն ու Գարուշ Սարգսյանը։ Հրդեհի հետևանքով ևս երկու ժամկետային զինծառայող էր վնասվածք ստացել, որոնք դեպքի օրը բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս էին գրվել Վարդենիսի հոսպիտալից։
Մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, որն այրվածքներ էր ստացել, օրեր առաջ է վիրահատվել և դեպքից շուրջ մեկ ամիս անց ցուցմունք տվել։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում ցուցմունքից մանրամասներ է ներկայացրել։ Հիշեցնենք՝ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Հրդեհի հետևանքով զոհված 15 զինվորի մահվան գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք զինվորականներ, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ կապիտանն այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:
Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետևանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.