Իրանը Ադրբեջանին կոչ է արել խուսափել «նախապաշարմունքներից» և քաղաքականացումից
Իրանի արտգործնախարարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել խուսափել հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա իրականացված հարձակման վերաբերյալ «նախապաշարմունքներից» և քաղաքականացված հայտարարություններից, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։
Կիրակի օրը տարածված հայտարարության մեջ Նասեր Քանանին արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետության համար ավելի լավ է խուսափել նախապաշարմունքներից, հարցը քաղաքականացնելուց կամ հարձակման վերաբերյալ քարոզչություն անելուց։
«Հանրային լրատվամիջոցներին միջադեպի վերաբերյալ ոչ իրավական մեկնաբանություններ տալը կառուցողական միջոց չէ դատավարության ընթացքում», - ասել է Քանանին։
Ինչպես բազմիցս նշել են իրանցի պաշտոնյաները, գործը գտնվում է դատավարության փուլում, հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ասելով, որ այդ կապակցությամբ հրապարակվածը հիմնված է հարձակվողի բացահայտ խոստովանության վրա։
«Բնականաբար, այս դառը միջադեպի բոլոր ասպեկտները հետաքննվում և ուսումնասիրվում են ճշգրտությամբ և հմտությամբ», - նշել է նա:
«Ինչպես արտահայտվում է երկու երկրների բարձրաստիճան քաղաքական և դատական պաշտոնյաների դիվանագիտական ուղերձներում և շփումներում, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ադրբեջանական կողմին տրամադրել հետաքննության արդյունքները։ Վստահ ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները համագործակցության մթնոլորտում և կառուցողական մոտեցումների որդեգրման պայմաններում կստանան անհրաժեշտ պատասխանները բոլոր այն երկիմաստությունների ու հարցերի, որոնք իրենց գլխում կան», - եզրափակել է Քանանին։
Ավելի վաղ Ալիևը մեղադրել էր «իրանական իսթեբլիշմենտին»՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվելու համար։
Ալիևն ասել էր, որ Իրանի կառավարությունը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնի․ «Մեզ պետք է տեղեկացնեն այս մասին, իսկ ահաբեկիչը պետք է պատժվի։ Բայց ամենակարևորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել հարաբերությունների ցանկացած կարգավորման մասին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 14:00
Состоялась встреча глав МИД Армении и Азербайджана – Арарата Мирзояна и Джейхуна Байрамова – в Анталье (Турция). Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-04-12 13:56
Минобороны Армении опровергло утверждение Баку об обстреле азербайджанских позиций.
-
2025-04-12 13:54
Комитет по защите прав народа Арцаха планирует 14 апреля провести акции протеста перед зданиями Министерства иностранных дел и Генпрокуратуры Армении.
-
2025-04-12 13:51
36 американских конгрессменов призвали госсекретаря США Марко Рубио ввести санкции в соответствии с «Глобальным актом Магнитского» в отношении азербайджанских чиновников, ответственных за грубые нарушения прав человека в отношении армян, включая незаконное содержание под стражей, пытки и фиктивные судебные процессы над военнопленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Центрального офиса «Ай Дата» Бюро АРФ Дашнакцутюн.