Последние новости

Հայաստանում վերականգնվել է ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը

Հայաստանում վերականգնվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` փետրվարի 18-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը դադարեցվել էր ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել էր, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, ինչի պատճառով էլ նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ