Последние новости

Չինաստանը հրապարակել է համաշխարհային անվտանգության նախաձեռնության հայեցակարգը

Չինաստանն այսօր հրապարակել է համաշխարհային անվտանգության նախաձեռնության հայեցակարգը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ Xinhua գործակալության տարածած փաստաթղթի համաձայն՝ խաղաղության և անվտանգության պահպանումն ամբողջ աշխարհում և գլոբալ զարգացման ու բարգավաճման նպաստումը պետք է լինեն բոլոր երկրների ձգտումը։

Նշվում է, որ նախաձեռնությունն ուղղված է միջազգային հակամարտությունների արմատական խնդիրների լուծմանը, գլոբալ անվտանգության կառավարման բարելավմանը, անկայուն և փոփոխվող դարաշրջանում ավելի մեծ կայունություն և որոշակիություն ապահովելու համատեղ միջազգային ջանքերի խրախուսմանը՝ ամբողջ աշխարհում կայուն խաղաղությանն ու զարգացմանն օժանդակելու համար:

Գլոբալ անվտանգության նախաձեռնությունն առաջակել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2022 թվականի ապրիլին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ