Նոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին
Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումից:
«Ցնցումը ուժգին էր։ Բնակչությունը դուրս էր եկել բնակարաններից՝ ապաստանելով ակումբում կամ իրենց ավտոմեքենաների մեջ: Արդէն իսկ փետրվարի 6-ի երկրաշարժից վնասված Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին կրկին վնասվել է»,-գրել է թերթը:
Նշենք, որ փետրվարի 20-ին Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արևելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 16:18
Второй раунд прямых переговоров РФ и Украины начался в Стамбуле более чем на 1,5 часа позже запланированного времени. Об этом сообщил источник ТАСС.
-
2025-06-02 16:11
Партия «Айреник» («Родина») намерена участвовать в парламентских выборах 2026 года без формирования какого-либо блока. Об этом заявил председатель партии Артур Ванецян в рамках подкаста «LurjCast».
-
2025-06-02 16:08
Губернатор Лорийской области Армении Арам Казарян подал в отставку, о чем сообщил на своей страничке в соцсетях.
-
2025-06-02 15:24
Магнитная буря на Земле продлится как минимум до 3 июня, ее сила будет периодически меняться, сообщает ТАСС со ссылкой на представителя Института прикладной геофизики.