«Ժողովուրդ». ԱՐՑԱԽԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ Է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել Արցախի պետնախարարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, եթե, իհարկե, այս օրերին շրջադարձային ինչ-որ զարգացումներ տեղի չունենան:
Ավելին՝ մեզ ասացին, որ Հարությունյանը սրա մասին մտադիր է եղել հայտարարել դեռևս փետրվարի 17-ին, բայց քանի որ փետրվարի 20-ին արցախյան շարժման 35-ամյակն էր, որոշել է հետաձգել դա տոներից հետո: Արցախյան մեր աղբյուրները հայտնեցին, որ ԱՀ պետնախարարի նոր հավանական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է:
Նշենք, որ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, Արցախի կառավարության ղեկավարին նշանակում և ազատում է նախագահը:
Դեռևս 2022թ-ին Արայիկ Հարությունյանն ինքն էր «բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործչին» առաջարկել ստանձնել պետնախարարի պաշտոնը, իսկ արդեն մեկ տարի անց ազատում է նրան աշխատանքից, թեև Վարդանյանն ինքը չի ցանկանում հրաժարական տալ: Արցախում վստահ են նաև, որ Արայիկ Հարությունյանը նման քայլի է գնում ոչ այնքան իր հոժար կամքով, այլ իր առջև նման պայման է դրել Նիկոլ Փաշինյանը:
Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի իշխանություններին դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատություններն իրենց հասցեին՝ առ այն, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված:
Նկատենք նաև, որ տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում Ղարաբաղի հարցով բանակցել «Ռուսաստանի Դաշնությունից արտահանված» Ռուբեն Վարդանյանի հետ, անգամ նախապայման է դրել, որ Լաչինի միջանցքի մասով կշարունակի բանակցությունները միայն Վարդանյանի հեռացումից հետո»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 19:57
Нынешняя ситуация лишний раз подтверждает, что переговорного процесса, как такового, между Арменией и Азербайджаном нет. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2024-10-07 19:48
«Армения – страна без нефти, но это страна, у которой есть вода и умные люди, и она всегда была на высоких позициях по уровню образования.
-
2024-10-07 19:43
США и ряд западных стран пытаются вклиниться в процесс работы над мирным договором между Арменией и Азербайджаном. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков, комментируя вопросы нормализации отношений между Баку и Ереваном.
-
2024-10-07 18:55
Глава МИД России Сергей Лавров и генсек СНГ Сергей Лебедев подводят итоги заседания Совета министров иностранных дел содружества, передает РИА Новости.