Последние новости

Փաստաբանների ծեծին մասնակցած 2 ոստիկաններն ազատվել են աշխատանքից

Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած երկու ոստիկաններն ազատվել են պաշտոններից։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ուրախ եմ, որ ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել: Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում»,– ֆեյսբուքյան էջում գրել է Զոհրաբյանը:

Նա նաև հայտնել է, որ փաստաբաններն ուշադրության կենտրոնում են պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը:

Հիշեցնենք` փետրվարի 10–ին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարեց, որ ոստիկանները Էրեբունու բաժնում փետրվարի 9–ին ծեծել են անչափահաս պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։

Ոստիկանությունը փետրվարի 14-ին պարզաբանում ներկայացրեց` վստահեցնելով, որ օպերլիազորներն են բռնության ենթարկվել, ոչ թե փաստաբանները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ